Սարիկ Անդրեասյանը Լիզա Մորյակին ամուսնության առաջարկ է արել. Լիզան հայերեն գրառում է արել

Հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Ելիզավետա Մորյակը. Արխիվային լուսանկար
Հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը Telegram-ում հրապարակում է արել, որում բռնել է Լիզայի ձեռքը` ցուցադրելով նշանադրության մատանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Ելիզավետա Մորյակը պաշտոնապես նշանվել են։ Տեղեկությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է Անդրեասյանն ու լուսանկար հրապարակել։
«Նա չկարողացավ ասել՝ ոչ»,- գրել է նա։
Զույգի երկրպագուները բազմաթիվ շնորհավորանքներ ու հաճոյախոսություններ են արել։
«Շնորհավորում եմ, երջանկություն ձեզ», «Մեծ սեր եմ մաղթում», «Շատ գեղեցիկ եք»,- գրել են նրանք։
Էլիզաբեթը նաև լուսանկար է հրապարակել՝թե՛ ռուսերեն, թե՛ հայերեն գրառում անելով։
«Մենք ընդմիշտ թաքնված ենք մի հանդարտ «Այո» բառի մեջ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Սարիկը մեկ անգամ արդեն ամուսնացած է եղել լրագրող Ալենա Անդրեասյանի հետ։ Առաջին ամուսնությունից նա ունի երկու որդի` Մարկը (2013թ.) և Մարտինը (2017թ.): Սակայն 2018 թվականին, յոթ տարվա ամուսնությունից հետո, պրոդյուսերը բաժանվեց կնոջից, բայց շարունակում է հոգ տանել երեխաների մասին։ Շատերը բաժանման պատճառը համարեցին երիտասարդ դերասանուհի Լիզա Մորյակին, որի հետ ռեժիսորը բուռն սիրավեպ ուներ: Հարցազրույցներից մեկում դերասանուհին խոստովանել է, որ իրենք ծանոթացել են «Աղջիկները տարբեր են լինում» ֆիլմի նկարահանման հրապարակում։