Փորձագետ ու նախկին թաղապետ. Նիկոլ Փաշինյանը նոր փոխնախարարներ է նշանակել

Նիկոլ Փաշինյան
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավար կազմը շարունակում է համալրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր 2 նշանակում է արել։
Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Գևորգ Մանթաշյանը 2022 թվականի հունիսի 20-ից զբաղեցնելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի, Ավետ Պողոսյանը` նախարարի տեղակալի պաշտոնը:
Նշենք, որ Գևորգ Մանթաշյանը մինչ այդ նույն նախարարությունում աշխատում էր որպես միջազգային համագործակցության վարչության փորձագետ։
Ավետ Պողոսյանը Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն էր։ Այդ պաշտոնում 2,5 տարվա աշխատանքից հետո այս տարվա ապրիլի 20-ին նա հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից։