26-ամյա երիտասարդը նետվել է Նոր Հաճն քաղաքի կամրջից. ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ զանգերի կենտրոն. Արխիվային լուսանկար
Հունիսի 13-ից 19-ը ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել էր ինքնասպանության փորձի 12 դեպք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ԱԻՆ պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր` հունիսի 20-ին, ժամը 15։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Նոր Հաճն քաղաքի կամրջից քաղաքացի է նետվել:
Նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները գետի ափամերձ հատվածից դուրս են բերել 1996 թ–ին ծնված Պ․ Բ․-ի դին։
Նշենք, որ ԱԻՆ ամենշաբաթյա ամփոփագրի համաձայն, նախորդ շաբաթվա ընթացքում` հունիսի 13-ից 19-ը ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել էր ինքնասպանության փորձի 12 դեպք, մահացել է 3 մարդ։
Վերջին դեպքը, որի մասին հայտնի էր դարձել մամուլին, տեղի էր ունեցել հունիսի 18-ին։ Երևանի Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել էր տղամարդու դի։