Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելառուս

Մինսկում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-21-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն:
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Կառավարության ղեկավարը Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ՝ հունիսի 13-ին, երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Կատարի Պետություն: