Նիկոլ Փաշինյանը Կարեն Անդրեասյանին ու Արշակ Վարդապետյանին Ռուսաստան է գործուղում

Կարեն Անդրեասյան
Անդրեասյանն ու Վարդապետյանը հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը կգործուղվեն Սանկտ Պետերբուրգ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Վարդապետյանին Ռուսաստան է գործողում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Ըստ փաստաթղթի` նրանք 2022 թվականի հունիսի 28-ից մինչև հուլիսի 1-ը կգործուղվեն ՌԴ` Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 10-րդ համաժողովին և ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 16-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Նախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն:
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելառուս