Մոսկովյան բորսան մեկ շաբաթից կսկսի հայկական դրամի վաճառքը

Նոր արժույթները կընդլայնեն ինչպես պրոֆեսիոնալ շուկայի մասնակիցների, այնպես էլ նրանց հաճախորդների առևտրային հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մոսկվայի բորսան հունիսի 27-ին արժութային շուկայում կսկսի ուզբեկական սումի, հայկական դրամի ու հարավաֆրիկյան ռենդի առևտուր իրականացնել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով առևտրային հարթակին։
«Նոր արժույթները կընդլայնեն շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, ֆիզիկական ու իրավաբանական անձանց, այդ թվում՝ արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների առևտրային հնարավորությունները», – նշված է հաղորդագրության մեջ:
Սակարկությունների մասնակիցներն ու նրանց հաճախորդները հասանելի կլինեն հարավաֆրիկյան ռանդ - ռուսական ռուբլի (ZAR/RUB), ԱՄՆ դոլար – հարավաֆրիկյան ռանդ (USD/ZAR), հայկական դրամ – ռուսական ռուբլի (AMD/RUB), ԱՄՆ դոլար – հայկական դրամ (USD/AMD) և ուզբեկական սում – ռուսական ռուբլի (UZS/RUB) արժութային զույգերը:
ՎՏԲ-ն սկսել է դեպի Հայաստան դրամային փոխանցումներ իրականացնել
Ավելի վաղ՝ հունիսին, Մոսկվայի բորսայի արժութային շուկայի դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Սկաբելինը հայտնել էր, որ Մոսկվայի բորսան մտադիր է առաջիկա ամիսներին սկսել հայկական դրամի, ուզբեկական սումի և էմիրաթական դիրհամի առևտուրը: Նրա խոսքով՝ բորսան այդ արժույթների նկատմամբ հետաքրքրություն է տեսնում։