Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանին արգելում են այցելել խորհրդարան

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը
ՌԴ դիվանագետների նկատմամբ արգելքը Մեծ Բրիտանիայում գործում է ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կիլինին և ՌԴ մյուս դիվանագետներին արգելում են բրիտանական խորհրդարանի շենք մտնել առանց հատուկ ծանուցման: Տեղեկությունը հայտնում է «Guardian» թերթը՝ հղում անելով Լորդերի և Համայնքների պալատների խոսնակների հաղորդագրությանը։
«Ռուսաստանի կառավարության պաշտոնապես հավատարմագրված ներկայացուցչի մուտքը չի ողջունվի խորհրդարանական նստավայրում, քանի դեռ հատուկ կարգադրություն չկա», - գրում է պարբերականը:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում հավատարմագրված այլ դիվանագետների և պաշտոնյաների վրա տարածվող արգելքը երկրում ոչ պաշտոնապես գործում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց ի վեր և առաջին անգամ է գրավոր հաստատվում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 117-րդ օրը։
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում երկու «Բայրաքթար» և կառավարման կետ է ոչնչացրել. ՊՆ