ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Համաշխարհային հանրությունը պատրաստ չի լինի նոր համավարակի ի հայտ գալուն։ Այս մասին Ջակարտայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։
«Մենք պետք է լուրջ մոտենանք այն դասերին, որոնք քաղել ենք այս համավարակից և համոզվենք, որ կատարում ենք աշխարհին պատրաստելու մեր հանձնարարականները։ Ի դեպ, մենք գտնվում ենք համավարակի ճանապարհին։ Աշխարհը պատրաստ չէ դրան։ Եթե ևս մեկ վիրուս լինի, նոր համավարակ կսկսվի, մենք դեռ պատրաստ չենք լինի»,- ասել է ԱՀԿ-ի ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ COVID-19-ի դեմ պայքարի բոլոր քայլերի ամբողջական կատարման կարևորությունը:
ԱՀԿ–ն 2020 թվականի մարտի 11-ին հայտարարել էր նոր կորոնավիրուսային հիվանդության` COVID-19–ի բռնկման մասին։