Ինչպես է դոլարի փոխարժեքի դինամիկան ազդել ՀՀ ներմուծվող կարագի գների վրա

Կարագ
2021 թվականի հունիս - 2022 թվականի հունիս ժամանակահատվածում, երբ դոլարի փոխարժեքն իջել է 10-13 տոկոսով, «Անքոր» տեսակի կարագի 1 կգ–ի ներմուծման արժեքը բարձրացել է 24-26 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է, թե ինչպես է ազդել դոլարի փոխարժեքը Հայաստան ներմուծվող կարագի մանրածախ գների վրա։
Ըստ ՄՊՀ–ի` 2021թ–ի հունիսին «Անքոր» տեսակի կարագի գինը ՀՀ վաճառակետերում եղել է 5038 դրամ, ապրիլին` 4920, մայիսին` 4870, իսկ հունիսին` 4690 դրամ։
«Նորզելանդական» տեսակի կարագի 1 կգ–ը այս տարվա մարտին արժեր 4692 դրամ, ապրիլին` 4545, մայիսին` 4594 և հունիսին 4400 դրամ։
Համեմատության համար ՄՊՀ–ն ներկայացրել է նաև անցյալ տարվա տվյալների համեմատությունը։
2021 թվականի հոկտեմբեր - 2022 թվականի մարտ ժամանակահատվածում, երբ դոլարի փոխարժեքը ՀՀ–ում բարձրացել էր 5-7 տոկոսով, «Նորզելանդական» տեսակի կարագի 1 կիլոգրամի ներմուծման արժեքը բարձրացել է 12-15 տոկոսով, իրացման գինը ՀՀ վաճառակետերում բարձրացել էր շուրջ 9 տոկոսով՝ 4312 դրամից դառնալով 4692 դրամ։
Իսկ 2021 թվականի հունիս - 2022 թվականի հունիս ժամանակահատվածում, երբ դոլարի փոխարժեքն իջել է 10-13 տոկոսով, «Անքոր» տեսակի կարագի 1 կգ–ի ներմուծման արժեքը բարձրացել է 24-26 տոկոսով, մանրածախ իրացման գինը նվազել է շուրջ 2.7 տոկոսով՝ 4820 դրամից դառնալով 4690 դրամ։
Նման գներ չենք ունեցել. ի՞նչն է հայրենական գյուղմթերքի թանկացման պատճառը