ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը 3 ոսկե մեդալ է նվաճել Վրաստանի Գորի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել
63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 67 կգ քաշային Արես Հակոբյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը։
48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 67 կգ քաշային Արման Միսկարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ։
Եվս 4 հայ բռնցքամարտիկ արժանացել են բրոնզե պարգևի։