«FlyOne Armenia»-ն սկսել է Երևան-Բեյրութ-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնել

«Flyone Armenia» ավիաընկերության ինքնաթիռ
Երևան-Բեյրութ-Երևան երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «FlyOne Armenia» hայկական առաջին ազգային ավիաընկերությունն այսօր սկսել է Երևան-Բեյրութ-Երևան երթուղով չվերթերը:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկի արարողությունը։

«Բեյրութի ուղղությամբ չվերթերը մեր երկու բարեկամ ժողովուրդներին իրար ավելի ամուր կապելու հնարավորություն են տալիս, հասանելի են դարձնում ճամփորդական հնարավորությունները թե՛ զբոսաշրջիկների, թե՛ գործարարների, թե՛ հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի այս չվերթերը պահանջված լինեն մեր ուղևորների համար»,- ասել է ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

Հավելենք, որ Երևան-Բեյրութ-Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին։
Արարատ Միրզոյանը Բուլղարիայի ԱԺ նախագահի հետ քննարկել է Երևան–Սոֆիա ուղիղ չվերթի հարցը
Տոմսեր հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
Հիշեցնենք` օրեր առաջ հայտնի դարձավ, որ «FlyOne Armenia»-ն համալրել է իր ավիապարկը` գնելով «Airbus a319» տիպի երրորդ օդանավը։