Չիտայում ահաբեկչություն ծրագրած իսլամիստի են ձերբակալել

ԱԴԾ
Ահաբեկչությունն իրականացնելուց հետո ձերբակալվածը պատրաստվում էր Սիրիա մեկնել ահաբեկչական խմբավորումների կազմում մարտական գործողությունների մասնակցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Անդրբայկալյան երկրամասում իրավապահների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրած անձ է ձերբակալվել, որը ՌԴ-ում արգելված «Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման համախոհներից է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնին։

«Չիտայում ձերբակալվածը ՌԴ քաղաքացի է, որ ծրագրել էր ահաբեկչական գործողություն իրականացնել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ և ահաբեկչության ավարտից հետո Սիրիա մեկնել ահաբեկչական խմբավորումների կազմում մարտական գործողությունների մասնակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսլամիստից առգրավել են 400 գրամ տրոտիլային համարժեքով երկու ինքնաշեն պայթուցիկ, ինքնաշեն պայթուցիչ, երեք նռնակ, «ԱԿ 103» ինքնաձիգի և «Մակարով» տեսակի ատրճանակի օրինակներ, որոնք հարմարեցվել են մարտական զենքի փամփուշտների, մեծ թվով զինամթերք և արգելված կրոնական գրականություն։
Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հետևյալ հոդվածներով` ահաբեկչության նախապատրաստում, ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար ուսուցում, զենքի և զինամթերքի ապօրինի ձեռքբերում, պահում և իրացում, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, իրացում և պահում, հրազենի և զինամթերքի ապօրինի պատրաստում, ձևափոխում կամ վերանորոգում։
Ըստ հաղորդագրության` ձերբակալվածն ընդունել է մեղքն ու համագործակցում է քննչական մարմնի հետ։
ՌԴ ԱԴԾ-ն Ուրալում իսլամիստների խմբավորում է ջախջախել