Չի դիտարկվել. Պեսկովը` հատուկ գործողություններում ՀԱՊԿ ուժեր ներգրավելու մասին

Դմիտրի Պեսկով
ՀԱՊԿ–ը ոչ վաղ անցյալում ցուցադրեց իր արդյունավետությունը, օպերատիվությունն ու անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ուկրաինայի հատուկ գործողություններում ՀԱՊԿ ուժերի ներգրավման տարբերակ չի դիտարկվել։ Տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Միևնույն ժամանակ նա խոսել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության նշանակության մասին։
Ըստ նրա` ՀԱՊԿ–ը ոչ վաղ անցյալում ցուցադրեց իր արդյունավետությունը, օպերատիվությունն ու անհրաժեշտությունը, իսկ կազմակերպության զարգացումը ՌԴ–ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 117-րդ օրը։
ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում երկու «Բայրաքթար» և կառավարման կետ է ոչնչացրել. ՊՆ