Բորիս Ջոնսոնին քթի խոռոչների «առօրյա վիրահատություն» են արել

Բորիս Ջոնսոն. Արխիվային լուսանկար
Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցչի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում «կարևոր որոշումները» կընդունի Բորիս Ջոնսոնի տեղակալը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին քթի խոռոչների պլանավորված և աննշան վիրահատություն են արել: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը, փոխանցում է Sky News հեռուստաալիքը։
Ներկայացուցչի խոսքով՝ Բորիս Ջոնսոնը վիրահատության ժամանակ գտնվել է ընդհանուր անզգայացման տակ։
Փոխվարչապետ Դոմինիկ Ռաաբին տեղեկացրել են Ջոնսոնի վիրահատությունից առաջ։ Ներկայացուցիչը կարծում է, որ Ռաաբն անհրաժեշտության դեպքում մինչև օրվա վերջ կկայացնի «կարևոր որոշումները», քանի դեռ վարչապետը հանգստանում է վիրահատությունից հետո։