ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` հունիսի 19-ին` ժամը 22։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է նետվել Երևանի Դավթաշենի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը Ա. Խ.-ին (ծնված 1995 թ․) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։