Ուկրաինայի Ռադայում հավանություն են տվել ԱՊՀ-ի մի շարք համաձայնագրերից դուրս գալուն

Ուկրաինայի Ռադան
Ուկրաինացի պատգամավորները հերթական նիստն են անցկացրել, որի ժամանակ մի շարք որոշումներ են ընդունել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ուկրաինայի Գերագույն Ռադան կողմ է քվեարկել ԱՊՀ մի շարք համաձայնագրերից Ուկրաինայի դուրս գալուն։ RT-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է խորհրդարանում ուկրաինական կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
Պատգամավորը հայտնել է, որ հերթական նիստում պատգամավորները հավանություն են տվել ԱՊՀ-ի բջջային կապի համակարգերի զարգացման և օգտագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրից դուրս գալու մասին օրենքի նախագծին, ԱՊՀ-ի մասնակից պետություններում կենսամիջոցների ու կենդանիների պաշտպանության այլ միջոցների միջպետական պահուստի ստեղծման, ինչպես նաև ԱՊՀ-ի մասնակից պետություններում փոքր ձեռնարկատիրության աջակցման և զարգացման մասին համաձայնագրից դուրս գալու մասին փաստաթղթին:
Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը կողմ էր քվեարկել պետության տարածքում ՌԴ-ից ու Բելառուսից գրքերի և հրատարակչական արտադրանքի ներմուծումն ու տարածումը արգելելու օգտին: