Թուրքիայի և Իսրայելի նախագահները բանակցություններ են վարել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Զրուցակիցները քննարկել են Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի -Sputnik. Թուրքիայի և Իսրայելի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իցհակ Հերցոգը հեռախոսազրույց են ունեցել։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են թուրք-իսրայելական հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր:
Թուրքիայի եւ Իսրայելի նախագահները պայմանավորվել են պահպանել երկու երկրների միջև երկխոսությունը, «պայքարել ահաբեկչության դեմ, ինչպես նաեւ շարունակել համագործակցությունը հանուն խաղաղության և կայունության»:
Աղբյուրի համաձայն՝ Իցհակ Հերցոգը շնորհակալություն է հայտնել Էրդողանին «ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի ջանքերի համար»։
Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Շվեդիայի և Ֆինլանդիայի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացնի