ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) Իրաքի արևելքում սպանել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամ Հուսեյն Շիբլիին։ Տեղեկությունը հայտնում է Anadolu գործակալությունը։
ՔԱԿ-ը Թուրքիայում սկսել է գործել 1984 թվականից ու վերսկսել՝ 2015 թվականին։ Իրաքի հյուսիսում տեղակայված են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերն օդային ու ցամաքային գործողություններ են իրականացնում: