ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը շարունակել է Գերմանիայի նախկին առաջնորդ Անգելա Մերկելի քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում։
«Խաղաղ գոյակցության քաղաքականությունը երբեք չի կարող սխալ լինել։ Ես իմ նախորդի քաղաքականության կողմնակիցն եմ ու նրա որոշումների մեջ կասկածելու պատճառ չեմ տեսնում», - Die Welt-ի հաղորդմամբ նշել է Շոլցը։
Մասնավորապես, կանցլերը համաձայն է Մերկելի` 2008-ի այն որոշման հետ, որով նա դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։
Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու թեկնածուն պետք է համապատասխանի կազմակերպության չափանիշներին։
Ավելի վաղ Մերկելը հայտնել էր, որ իր հրաժարականը կարող է Ուկրաինայում հակամարտության սրման պատճառներից դառնալ։