ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Սիրիական ժողովրդավարական ուժեր» քրդական խմբավորումները հերքել են սիրիական Ռաքքա քաղաքի բանտից «Իսլամական պետություն» * ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստի մասին լուրերը:
Ավելի վաղ սիրիական Al-Watan թերթը, հղում անելով տեղական աղբյուրներին, հայտնել էր, որ իրենց ավելի քան 30 զինյալներ կիրակի փախել են Ռաքքայի «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» վերահսկողության տակ գտնվող բանտից:
ՌԻԱ Նովոստին փոխանցում է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» մամուլի ծառայության կայքում հրապարակված է՝ «որոշ ԶԼՄ-ներում կեղծ լուրեր են տարածվել ԻՊ վարձկանների փախուստի և ապստամբության դեպքերի մասին։ Մենք հաստատում ենք, որ բանտից փախուստի ու խռովության դեպքեր չեն եղել»։
Հունվարին ԻՊ-ի ահաբեկիչները հարձակում էին կազմակերպել էլ Ալ-Հասաքայի «Աս-Սինաա» բանտի վրա՝ բանտարկյալներին ազատ արձակելու նպատակով։ Ավելի ուշ ՍԴՈւ-ի հրամանատարությունը հայտարարել էր, որ բանտը լիակատար վերահսկողության տակ է վերցվել, իսկ մնացած ահաբեկիչները՝ մոտ հազար մարդ, հանձնվել են: Ընդ որում, հաղորդվում էր, որ մոտ 200 գրոհային կարողացել է փախչել և թաքնվել Ալ-Հասաքային հարող բնակավայրերում։
*«Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: