«Իսկանդեր» համալիրի հարվածով ոչնչացվել են «Ուրագան» ուկրաինական կայանքները. ՌԴ ՊՆ

ՌԴ բանակն Ուկրաինայում. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հարվածով Խարկովի տանկավերանորոգման գործարանի տարածքում ոչնչացվել են «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արձակման երկու կայանքներ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են կառավարման 22 կետ, հրետանային 48 ստորաբաժանում կրակային դիրքերում, ԶՈւ կենդանի ուժ ու ռազմական տեխնիկան 123 շրջաններում»,- ասված է ՌԴ Պաշտպանության նախարարության ամփոփագրում:
Հաղորդվում է, որ մեկ օրում ռուսական ավիացիայի, հրթիռային զորքերի և հրետանու հարվածների հետևանքով ոչնչացվել է ավելի քան 400 զինվոր, 10 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, դաշտային հրետանու 11 հրանոթ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 11 արձակման կայանքներ և 28 հատուկ ավտոմեքենա:
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ԼԺՀ-ի զորքերը, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, ազատագրել են Մետելկինո բնակավայրը:
Բացի այդ, ուկրաինական զորքերի 57-րդ մոտոհրաձգային բրիգադի առանձին ստորաբաժանումները թողել են իրենց դիրքերը Լիսիչանսկում՝ բարոյահոգեբանական ցածր վիճակի, զինամթերքի պակասի բացակայության պատճառով։
ՌԴ ՊՆ տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինայի Սու-25 գրոհայինները հարված են հասցրել իրենց իսկ դիրքերին Դնեպրոպետրովսկի մարզում։
Ռուս զինվորականների տեղեկություններով՝ ուկրաինացի զինվորականների շարքերում մեծ կորուստների պատճառով հրամանատարությունը ստիպված է մարտի նետել անպատրաստ անձնակազմի, որոնք չունեն սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ վարվելու անհրաժեշտ հմտություններ։
Հայտնում է նաև, որ ռուսական ավիացիան մեկ օրում բարձր ճշգրտությամբ հարվածներ է հասցրել ուկրաինական երկաթուղային շարասյանը՝ կենդանի ուժով և տեխնիկայով, ոչնչացվել է ավելի քան 100 ուկրաինացի զինվորական, 30 տանկ և մարտական զրահամեքենա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 116-րդ օրը։