Ֆինլանդիան և Շվեդիան կշարունակեն բանակցությունները Թուրքիայի հետ

ՆԱՏՕ-ի դրոշը
Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Բրյուսելում հունիսի 20-ին տեղի կունենան ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունների բանակցությունները Թուրքիայի հետ։ ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը:
«Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի միջև պաշտոնական մակարդակով քննարկումները կշարունակվեն վաղը՝ հունիսի 20-ին, Բրյուսելում․ հյուրընկալող կողմը կլինի ՆԱՏՕ-ի քարտուղարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Թուրքիան արգելանք է դրել այդ հայտերի քննարկման գործընթացի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ նրանց չհամագործակցելու հավաստիացումներին:
Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Շվեդիայի և Ֆինլանդիայի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացնի