Երկու օրում ՀՀ-ում 14 օձ է հայտնաբերվել, այդ թվում՝ գյուրզա և շահմար

Օձ. Արխիվային լուսանկար
Երկու օրում ԱԻՆ-ը 10-ից ավելի ահազանգ է ստացել Հայաստանի տարբեր բնակավայրերում նկատված օձերի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայաստանում օձերի ակտիվացման շրջանը շարունակվում է։ ԱԻՆ մամուլի ծառայությունը ներկայացրել է վերջին 2 օրերին օձերի վերաբերյալ ստացված ահազանգերը։
«Հունիսի 17-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տարբեր տեսակի օձեր են հայտնաբերվել Երևանում, Կոտայքի մարզի Նոր Հաճն, Եղվարդ և Աբովյան, Սյունիքի մարզի Կապան, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում, Կոտայքի մարզի Արզական, Զովունի, Կամարիս և Վերին Պտղնի, Արարատի մարզի Բարձրաշեն, Արագածոտնի մարզի Մաստարա գյուղերում:
Նշվում է, որ ահազանգերով դեպքի վայր մեկնած փրկարարները բռնել և անվտանգ տարածք են տեղափոխել 3 շահմար, 1 գյուրզա, 10 սահնօձ: