Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Շվեդիայի և Ֆինլանդիայի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացնի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. Արխիվային լուսանկար
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ սկանդինավյան երկրների հետ դաշնակցային հարաբերություններ չեն կարող հաստատվել, քանի դեռ նրանք շարունակում են «թշնամական դիրքորոշում» ունենալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կներկայացնի հատուկ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Շվեդիան և Ֆինլանդիան քաղաքական ու ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներին։ Այս մասին գրում է Sabah թերթը:
Ըստ պարբերականի՝ Էրդողանը հայտարարել է, որ դաշնակցային հարաբերություններ չեն կարող հաստատվել, քանի դեռ շարունակվում է այդ «թշնամական դիրքորոշումը»։
Բացի այդ, Թուրքիայի առաջնորդը դաշինքի գագաթնաժողովում Հունաստանի հետ կապված խնդիրներ կբարձրացնի։ Պարբերականի տվյալներով՝ Էրդողանը մտադիր է կրկին փաստաթղթեր ներկայացնել Աթենքի «խախտումների» մասին։
Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին անդամակցելու հայտերը: Թուրքիան արգելանք է դրել այդ հայտերի քննարկման գործընթացի սկսելու վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ նրանց չհամագործակցելու հավաստիացումներին:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները Ռուսաստանը կհայտարարեն «աշխարհի սպառնալիք»