Դեռ աշխատում եմ․ Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել

Երգչուհին բավական ակտիվ է սոցցանցերում, պարբերաբար լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Երգչուհի Սիրուշոն թեպետ շուտով մայրանալու է, սակայն շարունակում է աշխատել։ Նա սոցցանցերում նոր լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում երգչուհին մեքենայի ղեկին է։
«Դեռ աշխատում եմ և դեռ գործնական հանդիպումների գնալիս ինքս եմ մեքենան վարում»,- լուսանկարին կից գրել է Սիրուշոն։
Instagram story Сирушо
Նշենք, որ վերջերս երգչուհի Սիրուշոն անդրադարձել էր այն խոսակցություններին, թե իբր իր զավակներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Նա սոցցանցերում տեսանյութ էր հրապարակել՝ ցուցադրելով կլորացած փորիկը։ Երգչուհին շեշտել էր` շատ ուրախ է, որ բժշկությունը փոխնակ մայրերի հնարավորություն է ստեղծել բոլոր կանանց համար, որոնք խնդիր ունեն, բայց ինքը նման միտք երբեք չի ունեցել, և դրա կարիքն էլ չի եղել:
Հիշեցնենք, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինն է։ Նրանք ունեն երկու որդի, շուտով լույս աշխարհ է գալու զույգի դուստրը։