Անցնող շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի հրապարակում ապամոնտաժվեցին ընդդիմության վրաններն, ու Օպերայի հատվածում երթևեկությունը վերականգնվեց։ Այս շաբաթ «Հայաստան» վանկարկումներն ամենից շատ ֆուտբոլային դաշտերում էին հնչում․շաբաթը ֆուտբոլառատ էր։ Երկար սպասված խաղում՝ Հայաստան-Շոտլանդիա հանդիպման արդյունքում Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց։
Իր հաղթական մեդալը Հայաստանի պատմության թանգարանին նվիրեց հայազգի առաջին Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանը։ Գիտության բնագավառի ներկայացուցիչների համար շաբաթն իրադարձություններով հարուստ էր․Հայաստանում է «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, անվանի գիտնական Գարիկ Իսրայելյանը։ Շաբաթվա մյուս կարևոր իրադարձությունները ևս չեն վրիպել Sputnik Արմենիայի ֆոտոխցիկից։