ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Վաշինգտոնը չի կարող Մոսկվային զրկել ձայնի իրավունքից միջազգային կառույցներում և ստիպել պահպանել ԱՄՆ-ի հորինած կանոնները։ Հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ձգտում են հասնել նրան, ինչի մասին նրանք վաղուց են հայտարարել, թե Ռուսաստանը պետք է իմանա իր տեղը, Ռուսաստանն իրավունք չունի միջազգային գործերում սեփական ձայնի իրավունք ունենալ, Ռուսաստանը պետք է համապատասխանի ԱՄՆ-ի ստեղծած կանոններին։ Ահա և վերջ։ Կարծում եմ, որ նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց դա չի հաջողվելու», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքով «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրում Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքը միտումնավոր խաթարել է միջազգային հիմքերը՝ հանուն իր աշխարհաքաղաքական պատրանքների։ Նրա խոսքով՝ Արևմուտքը շարունակում է կոպտորեն պարտադրել մշակույթի և պատմության նկատմամբ իր հայացքներն ու պատկերացումները, երբեմն էլ կասկածի տակ դնել պետությունների ինքնիշխանությունն ու ամբողջականությունը՝ սպառնալիք ստեղծելով դրանց գոյության համար: