«Ընթերցողը» արձանի վրայից պոկել են գրքերից մեկը

Նշվում է, որ օրեր առաջ արձանն ամբողջական էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ գողություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։
Նա հայտնել է, որ այդ հատվածում գտնվող «Ընթերցողը» արձանի վրայից պոկել ու տարել են գրքերից մեկը։
«Մի քանի օր առաջ արձանն ամբողջական էր»,– գրել է օգտատերը։
Հիշեցնենք, որ ավելի քան 2 ամիս առաջ` ապրիլի 10-13-ն ընկած ժամանակահատվածում էլ, Երևանում մուրճանման առարկայով վնասել էին Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանի դեմքի հատվածը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժին էր բերման ենթարկվել Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ 58-ամյա տղամարդ, որը խոստովանական ցուցմունք էր տվել ու ձերբակալվել։