ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն, Դիլիջանում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
«Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցերն ու հեռանկարները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և զարգացումների շուրջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
Կողմերը վերահաստատել են բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը:
Հիշեցնենք` Ղարիբաշվիլին հունիսի մեկին զանգել ու շնորհավորել էր Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։ Նրանք պայմանավորվել էին հանդիպել մոտ ժամանակներում։