Պայթյուն «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում. զոհ կա

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսիSputnik. Երևանում պայթյուն է եղել։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունիսի 18-ին, ժամը 12։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արին Բերդի թիվ 3/6 հասցեում տեղի է ունեցել պայթյուն»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Վելլար Գրուպ» ՍՊԸ-ի տարածքում։
Հրդեհ Երևանի Կոնդ թաղամասում. կրակի դեմ 4 մարտական հաշվարկ է պայքարում