ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկում նախնական տվյալներով էլեկտրական լարերի կարճ միացման հետևանքով երկու շինություն է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարարները մարում են Կոնդում բռնկված հրդեհը
© Photo : official site of MES of RA
Բացի շինություններից, այրվել է նաև դրանց ներսում եղած գույքը` մոտ 110 քմ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարարները մարում են Կոնդում բռնկված հրդեհը
© Photo : official site of MES of RA
Նշվում է, որ ժամը 12։00-ի սահմաններում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։27-ին, մարվել 13։56-ին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարարները մարում են Կոնդում բռնկված հրդեհը
© Photo : official site of MES of RA
Հիշեցնենք, որ դեպքի վայրում հայտարարվել էր հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Տեղում աշխատում էր ԱԻՆ հրշեջ–փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։
Դեռևս չի նշվում, թե ինչն է եղել հրդեհի իրական պատճառը։