ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Իսրայելի բանակն ի պատասխան նախորդ գիշերվա գնդակոծության` Գազայի հատվածում օդից հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ–ի զենքի արտադրամասի ու մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՑԱԽԱԼ–ի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ հնարավոր հրթիռակոծության վերաբերյալ ծանուցման ազդանշանը գործել էր Աշկելոն քաղաքի մոտակայքում և Գազայի հատվածի հետ սահմանակից շրջաններում։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունն ավելի ուշ հայտնել էր, որ Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակած հրթիռը որսացել է ՀՕՊ համակարգը։
«Որոշ ժամանակ առաջ, ի պատասխան հրթիռակոծության, Իսրայելի բանակի կործանիչներն ու անօդաչուները հարվածներ էին հասցրել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ–ի ահաբեկչական մի շարք թիրախների։ Հարված էր հասցվել ՀԱՄԱՍ–ի մարտական դիրքի ներսում գտնվող զենքի արտադրամասին և լրացուցիչ երեք մարտական դիրքերի, որոնք Գազայի հատվածում պատկանում են ՀԱՄԱՍ–ին», – ասվում է հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իսրայելը Գազայի հատվածից բխող սպառնալիքների համար պատասխանաու է համարում ՀԱՄԱՍ–ին։