ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Երևանի Կոնդ թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել, այն մարելու համար դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ահազանգը ստացվել է հունիսի 18-ին, ժամը 12։14-ին։ Նշվել է, որ տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով։
Սկզբում դեպքի վայր մեկնել է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ, այնուհետև ևս երկու մարտական հաշվարկ է մեկնել։
Հրդեհի ընդգրկած տարածքի և պատճառած վնասի մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։