ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Իտալիայի իշխանությունները դիտարկում են ռուսական գազի մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով արտակարգ իրավիճակի ռեժիմ սահմանելու հարցը։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։
Նշվում է, որ Իտալիայի Էկոլոգիական արդիականացման և փոխակերպման նախարարությունը կարող է արդեն գալիք շաբաթ (հունիսի 20-26-ը) էներգամատակարարման ոլորտում բարձրացնել նախազգուշացման ընթացիկ մակարդակը մինչև «վտանգավոր» մակարդակի, եթե ՌԴ–ից գազի մատակարարումը շարունակի կրճատվել։
Նախարարությունը պարզաբանել է, որ «վտանգավոր» մակարդակը որևէ արտաշուկայական միջոց չի ենթադրում և օպերատորների կողմից մատակարարման երաշխիքներ է նախատեսում։
La Repubblica թերթի տվյալներով` Իտալիայի կառավարությունն արդեն աշխատում է գազի սպառումը նվազեցնելու ուղղությամբ։ Էներգառեսուրսի պակասի դեպքում տների և հանրային վայրերի ջեռուցման կամ հովացման ջերմաստիճանի և տևողության, քաղաքի, ինչպես նաև փողոցների լուսավորության սահմանափակումներ կմտցվեն։
Զուգահեռաբար Իտալիան բանակցում է Ալժիրից, Լիբիայից, Ադրբեջանից մատակարարումների ավելացման շուրջ։ Իշխանությունները դիտարկում են նաև ներքին արտադրության ավելացում, սակայն հասկանում են, որ դրա համար մեծ ներդրումներ կպահանջվեն, ինչպես նաև հորատման (որը երկրում մի քանի տարի առաջ փորձում էին արգելել) նորմերի վերանայում։