Հայաստանի ներկայացվածությունը միջազգային համաժողովներում շատ կարևոր է. Խաչատուրյան

Համաժողովը համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին ու գործարար համայնքի ներկայացուցիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Երկրի ներկայացվածությունը միջազգային համաժողովներում շատ կարևոր է, և հետագա տարիներին այդ ներկայացվածությունը պահպանելու անհրաժեշտություն կա։ Նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` հյուրընկալվելով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հայաստանյան տաղավարում։
Նշենք, որ Խաչատուրյանը ՌԴ–ում է աշխատանքային այցով։ Նա ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին:
«Վստահ եմ, որ ՌԴ տնտեսությունը կդիմանա». Վահագն Խաչատուրյանը` Վլադիմիր Պուտինին
Համաժողովը համախմբում է աշխարհի առաջատար քաղաքական գործիչներին, գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ նպատակ հետապնդելով վեր հանել ու քննարկել առանցքային խնդիրները և գտնել հնարավոր լուծումներ։
Նիստի հիմնական բանախոսներն են եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: