Գեղեցկուհիների շքերթ Երևանում. «Միսս ԱՊՀ 2022» ճանաչվեց Ղազախստանի ներկայացուցիչը

«Միսս ԱՊՀ 2022» մրցույթի հաղթող Դիանա Պերխանովան
Հայաստան ժամանած ժյուրիի 8 անդամները 23 գեղեցկուհիներից ընտրեցին լավագույնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. «Միսս ԱՊՀ 2022» գեղեցկության մրցույթի Գրան պրիին արժանացավ Ղազախստանի ներկայացուցիչ Դիանա Պերխանովան։ Ժյուրին նրան մրցույթի հաղթող ճանաչեց։
Դիանա Պերխանովա
2-րդ տեղում է Վրաստանը ներկայացնող հայազգի Էմմի Մխիթարյանը:
3-րդ հորիզոնականում է Էստոնիայի ներկայացուցիչ Կարինա Նիզինկայան:
4-րդ տեղը զբաղեցրեց Եկատերինա Ֆշենցևան, որը ներկայացնում է Բելառուսը։

«Անչափ շնորհակալ եմ նախևառաջ Հայաստանին հյուրընկալության համար։ Ես չեմ զղջում, որ Հայաստան եմ եկել, և դա չեմ ասում թագը ստանալու համար։ Հաճույքով ծանոթացա տեղի բնակիչների հետ և մշակույթին, իսկ թագ ստանալը պարզապես բոնուս էր»,- լրագրողներին ասաց մրցույթի հաղթող Դիանա Պերխանովան։

Նշենք, որ մրցույթին մասնակցեցին 23 գեղեցկուհիներ: Նրանք հաղթել են իրենց երկրներում անցկացված նախընտրական փուլում: Յուրաքանչյուր երկիր ուներ 2 կամ 3 ներկայացուցիչ:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի պարուհիները, երգչուհի Իվետա Մուկուչյանը և այլք:
Հայաստան են ժամանել գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից (բացառությամբ Ադրբեջանի), ինչպես նաև Վրաստանից, Լիտվայից, Լատվիայից, Էստոնիայից և Կուբայից։
Մրցույթի հաղթողին ընտրեցին աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ժյուրիի 13 անդամները։
Հայաստանում «Միսս ԱՊՀ» մրցույթ է անցկացվել նաև 2017 թվականին։ Գրան պրիին էր արժանացել Շուշան Երիցյանը:
«Սեդ, քեզ շատ եմ սիրում». ամուսնության առաջարկ «Միսս ԱՊՀ 2022» մրցույթի ժամանակ