ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը Երևանում է։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, փոխպետքարտուղար Դոնֆրիդը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր փոխգործակցության հարցեր և Հայաստանի ժողովրդավարական զարգացման՝ երկուստեք ստանձնած հանձնառությունը։
Նշենք, որ Հայաստան կատարած այցից առաջ Դոնֆրիդը եղել է Ադրբեջանում։