Երևանի Կիևյան կամրջից տղամարդ է նետվել

Ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել տղամարդու ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 18-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել»,–գրում է կայքը։
Պարեկները սահմանազատել են տարածքը։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի, որի ինքնությունը պարզում են։
Ինքնասպանություն Երևանում. 25–30 տարեկան տղամարդը նետվել է Դավթաշենի կամրջից