ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Բաքվի բարձրահարկ շենքերից մեկում վերելակ է ընկել. տուժել են 6 մարդ, որոնցից 2–ը երեխա են։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նիզամիի շրջանի Ուզբեկստանի փողոց 1 հասցեում գտնվող բազմահարկ շենքում։ Վթարի հետևանքով վերելակի խցիկն ընկել է հորանի մեջ. չորս կին և երկու մանկահասակ երեխա ծանր վնասվածքներ են ստացել: Ընկնելու պահին վերելակը գտնվել է 4-րդ հարկում։
Տուժածներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոցներ։ Նրանց մոտ բազմաթիվ կոտրվածքներ են ախտորոշվել։
Նիզամիի շրջանի դատախազությունը դեպքի առթիվ քննություն է սկսել։