ՎՏԲ-ն սկսել է դեպի Հայաստան դրամային փոխանցումներ իրականացնել

Ծառայությունն այժմ հասանելի է ազգային արժույթներով բանկային վավերապայմաններով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՎՏԲ բանկը սկսել է դրամական փոխանցումներ իրականացնել դեպի մերձավոր արտասահմանի երկրներ՝ Բելառուս, Ղազախստան, Հայաստան ու Ադրբեջան, ծառայությունը հասանելի է ազգային արժույթներով։ Տեղեկությունը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ լրագրողներին հայտնել է բանկի վարչության անդամ Սվյատոսլավ Օստրովսկին:
«Ռուսական բանկերի հաճախորդների նկատմամբ հաստատվածսահմանափակումներից հետո զգալիորեն նվազել է միջազգային փոխանցումների սովորական տարբերակների քանակը։ Հաշվի առնելով, որ նման փոխանցումները (հատկապես ԱՊՀ երկրներ) չափազանց կարևոր են մեր շատ օգտատերերի համար, ՎՏԲ-ն գործարկել է դրամական փոխանցումներ մերձավոր արտասահմանի երկրներ՝ Բելառուս, Ղազախստան, Հայաստան ու Ադրբեջան: Ծառայությունը հասանելի է ազգային արժույթներով բանկային վավերապայմաններով»,-ասել է թոփ-մենեջերը։
Բելառուս, Ղազախստան, Հայաստան ու Ադրբեջան վավերապայմաններով միջազգային փոխանցման առավելագույն գումարը համապատասխանում է ՌԴ ԿԲ-ի հանձնարարականներին ու կազմում է ամսական 150 հազար դոլար (կամ համարժեք այլ արտարժույթով), միջնորդավճարը՝ փոխանցվող գումարի 1%-ը: Նա նշել է, որ փոխանցումները հասանելի են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։
ՎՏԲ-Հայաստան բանկը վարկային պորտֆելի մի մասը վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ–ին
Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը տեղի է ունենում Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը: ՌԻԱ Նովոստին համաժողովի ինֆորմացիոն գործընկերն է։