Քննարկել ենք ՀԱՊԿ-ի մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացման հարցերը. Արմեն Գրիգորյան

ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը Երևանում
ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի ժամանակ քննարկվել է նաև ահաբեկչությանը հակազդելու հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Երևանում անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել կազմակերպության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Պետք է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությունն ապահովել։ Անհրաժեշտ է նաև համապատասխան գործողություններ ձեռնարկել` չեզոքացնելով առկա բոլոր մարտահրավերները և սպառնալիքները։ Ելնելով այդ ամենից, նիստի ընթացքում քննարկել ենք նաև ահաբեկչությանը հակազդելու հարցերը, կառավարման մարմինների, ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստությունը»,– ասաց Գրիգորյանը։
Նշենք, որ նիստը վարել է ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նիստին մասնակցում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: