Պատմական հանդիպում. Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղրղզստանի ԱԽ քարտուղարին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղրղզական Հանրապետության ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ
Մարատ Իմանկուլովը պաշտոնական այցով Արմեն Գրիգոյանին հրավիրել է Ղրղզստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղրղզական Հանրապետության ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ քարտուղարի գրասենյակը` հավելելով, որ Իմանկուլովը Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
«ԱԽ քարտուղարը նշել է, որ սա Հայաստանի և Ղրղզական Հանրապետության Անվտանգության խորհուրդների քարտուղարների երբևէ կայացած առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է։ Գրիգորյանը նաև հավելել է, որ սա ևս մեկ վառ ապացույց է երկկողմ փոխշահավետ համագործակցային հարաբերությունները զարգացնելու համար, ինչը ներառում է ոչ միայն բազմակողմ, այլ նաև երկկողմ ձևաչափերով համագործակցությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ղրղզստանի ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ հայ-ղրղզական հարաբերությունները գրանցում են կայուն զարգացման միտում՝ մասնավորապես, ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։
Հանդիպման ավարտին Մարատ Իմանկուլովը պաշտոնական այցով հրավիրել է Գրիգոյանին Ղրղզստան։