«Կա նոր վարչապետ ընտրելու երկու մեխանիզմ. մեկն, իրոք՝ լայն զանգվածների ճնշման միջոցով, առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում ունի ամենամեծ հակառեյտինգը, իսկ մյուս ճանապարհը խորհրդարանն է։ Անհրաժեշտ է երկուսն էլ զուգորդել։ Ժողովրդական լայն ճնշման ներքո կգա մի օր, երբ ուժայիններն այլևս ի վիճակի չեն լինի ճնշել ժողովրդին ու պաշտպանել Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Վարդանյանը։
«Վազգեն Մանուկյանի պարագայում, վստահ եմ` ճիշտ ընտրություն էր կատարվել, քանզի նա փորձառու և ճանապարհ անցած մարդ է, հորինված մեղադրանքներից զերծ գործիչ։ Այն, որ նա գալու էր մեկ ու կես տարի ժամանակով և չէր հավակնելու նորից ղեկավար դառնալուն, լավագույն պարամետրերն էին։ Ցավոք, նաև մեր թշնամի երկրների ինտենսիվ աշխատանքի արդյունքում չկարողացանք այդ ժամանակ իշխանափոխություն իրականացնել։ Այսօր ունենք հասարակությանը կազմակերպելու, նրա գիտակցությունը բարձրացնելու, ազգային պետական արժեհամակարգը տարածելու խնդիր, և այս շարժումը նաև այդ առաքելությունն է իրականացնում»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։