Լավագույն մարզիկներն ու նրանց մարզիչները 338 մլն դրամի սպորտային նպաստներ կստանան

Հովհաննես Բաչկովը` Եվրոպայի չեմպիոն. Արխիվային լուսանկար
Օլիմպիադաներում 2-րդ տեղը գրաված մարզիկները կստանան ամսական 500 000 դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածները` 400 000 դրամ, միջազգային մրցաշարերում հաղթածները` 300 000 դրամ նպաստ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. 2022 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերում հաղթող, ինչպես նաև 4-8-րդ տեղերը զբաղեցնող մարզիկները, հավաքականների մարզիչներն ու բժիշկները սպորտային նպաստներ կստանան։
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած առաջարկին ու այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացրեց 338 100 000 դրամ։
«Այն կտրամադրվի 2022թ–ի հունիսից մինչև դեկտեմբեր ամիսները ներառյալ»,– հայտնեց Դումանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օլիմպիական չեմպիոնները խրախուսվում են առանձին սահմանված կարգով։ Ուստի այս որոշմամբ` 2-րդ տեղը գրաված օլիմպիականները կստանան ամսական 500 000 դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածները` 400 000 դրամ։ Իսկ միջազգային մրցաշարերում հաղթած կամ վարկանիշներ ստացած մարզիկները կստանան ամսական 300 000 դրամ նպաստ։
Հավաքականների մարզիչները կստանան 200-300, բժիշկները` 250 000 դրամ։
Ծանրամարտիկ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արա Աղանյանը` փոխչեմպիոն