ՀՀ կառավարությունը սահմանեց օդանավակայանի տաքսիների լիցենզավորման կարգը. մանրամասներ

Լիցենզավորման նոր կարգի մասին ընդունված որոշումն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի օգոստոսի 9-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է օդանավակայանից մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ կատարելու լիցենզավորման կարգը։
Օդանավակայանում աշխատող տաքսիստները պետք է ունենան սպիտակ մեքենա և մեծ գումար վճարեն
Դրա համաձայն` կազմակերպությունը կամ ԱՁ–ն լիցենզիա ստանալու համար պետք է ներկայացնեն ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի, սեփականության վկայականի պատճենը, ուղեսրահում տեղադրված սակաչափիչի ստուգաչափված լինելու մասին տեղեկանք, ծառայություն մատուցող ավտոմեքենաների լուսանկարները։
Բացի այդ, ահմանվել է, որ օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող ավտոմեքենան պետք է լինի մինչև 7 տարվա արտադրության, սպիտակ գույնի, գործարանային վառելիքային համակարգով, ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով և «Աերոտաքսի» գրառմամբ ու տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։
Լիցենզավորման նոր կարգի մասին ընդունված որոշումն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի օգոստոսի 9-ից։
Հիշեցնենք, օդանավակայանի տաքսի կայանատեղից փոխադրումներ իրականացնելու համար նոր տիպի լիցենզիայի պահանջ սահմանող օրինագիծն ընդունվել էր 2022թ–ի հունվարին։ Դրանով լիցենզավորման պետական տուրքը սահմանվել էր տարեկան 200 000 դրամ։
Ընդ որում` այդ գումարը վճարելու են ինչպես 1 մեքենա շահագործողները, այնպես էլ 1-ից ավելի մեքենա ունեցող լիցենզավորված կազմակերպություններն ու ԱՁ–ները։
Օդանավակայանի տաքսիների գործունեության առնչվող նախագիծը ոչ մի խնդիր չի լուծում. Սահակյան
Օրենքով սահմանվել էին նաև օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցող ավտոմեքենաների կահավորման, արտաքին տեսքի և տարիքային սահմանափակման պահանջներ, ինչպես նաև դրանք խախտելու համար վարչական պատասխանատվության միջոցները։
Օրենքն ուժի մեջ է մտնում ս.թ. հուլիսի 1-ից։
Նոր օրենքը չի արգելում դեպի օդանավակայան այլ տաքսիով փոխադրումներ իրականացնելը, այն վերաբերում է բացառապես օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնողներին։