Հատուկ գործողություն անցկացնելու որոշումը հարկադրված էր և անհրաժեշտ. Պուտին

Սակրավոր
ՌԴ նախագահի խոսքով` հատուկ գործողություն անցկացնելու որոշումն ուղղված է ռուսաստանցիների և Դոնբասի ժողովուրդների պաշտպանությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ուկրաինայում հատուկ գործողություն անցկացնելու որոշումը հարկադրված էր։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
«Ստեղծված իրավիճակում մեզ համար աճող ռիսկերի և սպառնալիքների ֆոնին ռազմական հատուկ գործողության անցկացման որոշումը հարկադրված էր, դժվար, բայց, անշուշտ, անհրաժեշտ»,- ասել է ՌԴ նախագահը։
«Վախենում են դիպչել»․ ինչո՞վ է արևմտյան զենքը զարմացրել Կիևին
Նա ընդգծել է, որ այդ որոշումն ուղղված է ռուսաստանցիների և Դոնբասի ժողովուրդների պաշտպանությանը, որոնք 8 տարի շարունակ ցեղասպանության են ենթարկվել Կիևի կողմից:
«Դա ինքնիշխան երկրի որոշում է, որն իր անվտանգությունը պաշտպանելու անվերապահ իրավունք ունի, ինչը, ի դեպ, հիմնված է ՄԱԿ-ի կանոնադրության վրա։ Որոշում, որն ուղղված է մեր քաղաքացիների, Դոնբասի ժողովրդական հանրապետությունների բնակիչների պաշտպանությանը, որոնք 8 տարի շարունակ ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի և Արևմուտքի լիակատար հովանավորությունը ստացած նեոնացիստների կողմից»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը ընթանում է Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը:
Ամենից շատ վարձկաններ Ուկրաինա են եկել Լեհաստանից. ՌԴ ՊՆ