ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների խորհրդի նիստում 6 փաստաթուղթ ստորագրվեց

Դրանց մի մասը վերաբերում է Հավաքական անվտանգության համակարգի կառավարմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները ստորագրությամբ հաստատեցին 2023 թվականի համար ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների, ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության պլանը և մի շարք այլ փաստաթղթեր։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրեց այդ փաստաթղթերը, որոնք թվով 6-ն են։
Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների նիստը. մասնակցում է նաև Ստանիսլավ Զասը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ստորագրման արարողությունից հետո հայտնեց, որ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ընթացիկ տարվա 4-րդ եռամսյակում։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը նախագահում է Հայաստանը։