ՀՀ ՊՆ-ն հերքում է. հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը կայուն է

Գեղարքունիք. Արխիվային լուսանկար
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հ
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ–ն հայտնել էր, թե իբր Հայաստանի զինված ուժերը Քելբաջարի (Քարվաճառի) ուղղությամբ գիշերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը: