Ֆրանսիան այլևս գազ չի ստանում Ռուսաստանից

Եվրամիությունն ավելի վաղ լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ էներգետիկ հատվածի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Ֆրանսիան դադարել է ռուսական խողովակաշարային գազ ստանալ։ Տեղեկությունը հաղորդում է France Presse գործակալությունը` վկայակոչելով ֆրանսիական GRTGaz գազատրանսպորտային ընկերության հայտարարությունը:

«Ֆրանսիան այլևս ՌԴ–ից գազ չի ստանում։ Ռուսաստանից մատակարարումների կրճատման պատճառով Ֆրանսիայի և Գերմանիայի միջև գազի հոսքերը դադարեցվել են»,–գրում է պարբերականը։

Ավելի վաղ Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ էր սահմանել ՌԴ էներգետիկ հատվածի դեմ և հայտարարել էր ռուսական գազից հրաժարվելու մտադրության մասին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 23-ին հայտարարեց, որ ԵՄ երկրներն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած այլ պետությունները գազի մատակարարման դիմաց կվճարեն ռուբլով: Այնուհետ նա ստորագրեց համապատասխան հրամանագիրը և հայտնեց, որ եթե ոչ բարեկամական երկրները ապրիլի 1-ից ռուբլով չվճարեն, ապա Ռուսաստանը դա կհամարի գազային պայմանագրերի գծով պարտավորությունների չկատարում:
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 114-րդ օրը։
Շանտաժ չէ, պատասխան է. Կրեմլը` գազը ռուբլով վաճառելու մասին