Երևանում ամուսինը դանակահարել է կնոջն ու փախուստի դիմել

Պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Երևանի Բաբաջանյան փողոցում ամուսինը դանակահարել է կնոջը և փախուստի դիմել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դանակահարության մասին ահազանգը ստացվել է հունիսի 17-ին` ժամը 08։10-ի սահմաններում։
Ըստ նախնական տեղեկությունների` ոստիկանները պարզել են, որ դանակահարված կինը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Կրակոցներ և դանակահարություն Տաշիրում. 27–ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը անհրաժեշտ միջոցառումներ է ձեռնարկում կնոջը դանակահարած ու դեպքի վայրից փախուստի դիմած ամուսնուն հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով` պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են դանակ, որը, ըստ կասկածների՝ հանցագործության գործիքն է։